Մարդկությունը սպառել է վերականգնվող պաշարները

Մարդկությունը գնալով ավելի արագ է սպառում Երկրի բնական պաշարները: Ըստ Global Footprint Network (GFN) միջազգային կազմակերպության հետազոտողների, այս տարի օգոստոսի 1-ին մենք արդեն գերածախսել ենք համաշխարհային պաշարները: Այս ամսաթիվը փոխվում է ամեն տարի:

Հաշվարկելու համար գիտնականները պաշարների ամբողջ ծավալը, որը բնությունը վերարտադրում է տարվա ընթացքում, բաժանում են այսպես կոչված էկոլոգիական հետքի վրա (այսինքն՝ մարդկանց տարեկան կարիքների) և բազմապատկում տարվա օրերի քանակով:

Բնական կապիտալի օգտագործման գերածախսը  անտառների չափից դուրս ավելորդ հատումն է, հողի էրոզիան, կենսաբազմազանության կորուստը և մթնոլորտում ածխաթթու գազի կուտակումը: Բնապահպանման պարտքի համաշխարհային օրվա վաղ ժամկետը նշանակում է, որ մարդկությունն օգտագործում է բնությունը 1,7 անգամ ավելի արագ, քան այն կարող է վերականգնվել: Սա վտանգում է մոլորակի անվտանգությունը՝ արագացնելով գլոբալ տաքացումը:

Բնապահպանման պարտքի համաշխարհային օրն առաջին անգամ հաշվարկվել է 1970 թվականին, այդ տարի այն ընկել է դեկտեմբերի 29-ին: Այդ ժամանակից ի վեր այս օրը գնալով ավելի շուտ է գալիս: 2023 թվականին այս օրը համընկավ օգոստոսի 2-ին, 2022 թվականին՝ հուլիսի 22-ին։

Share This