Մարդկային կյանքը նման է մոմի.այն վառվում է լույս տալու համար
Մարդկային կյանքը նման է մոմի.այն վառվում է լույս տալու համար։ Բայց երբեմն մեզ թվում է, թե մեր լույսն այնքան թույլ է, որ ոչինչ չի կարող լուսավորել։ Հիշի՛ր,նույնիսկ ամենափոքրիկ լույսը կարող է փարատել խավարի ահռելի շերտը։ Մի՛ սպասիր կատարյալ պայմանների, որպեսզի շողաս և մի՛ վախեցիր սխալվելուց կամ քննադատվելուց։
Սկսի՛ր այսօրվա փոքր քայլերից. կարդա մի նոր գիրք, ժպտա մի օտար մարդու, բաց թող այն, ինչ քեզ խանգարում է, և կատարի՛ր քայլեր դեպի քո երազանքները։
Ոգեշնչումը գալիս է ոչ թե սպասելով, այլ գործելով։ Երբ դու կգտնես քո մեջ ուժ, աշխարհն էլ կսկսի փոխվել։ Դու լույս ես,ծնված` լուսավորելու, և քո ճանապարհը միշտ սկսվում է այնտեղից,
որտեղ կանգնած ես հիմա։ Վստահիր քեզ ու հիշի՛ր` կյանքը հենց այն է, ինչ մենք դրանից ստեղծում ենք։ Դու ուժեղ ես, դու սիրո արժանի ես, և դու ունես այն ամենը, ինչ պետք է երջանիկ լինելու համար։
Գրի՛ր մեկնաբանություններում, թե ի՞նչ քայլ ես անում այսօր, որպեսզի ավելի լավը դարձնես քո կյանքը։ Սկսենք միասին
