Մարդիկ տիեզերք են գնում, Գյումրիում՝ աղբարկղի կափարիչ չեն կարողանում փակել

Արթուր Համբարձումյանը իր ֆեսբոիքյան էջում գրում է.Սա Գյումրիի կենտրոնն է։

Արդեն երկար, շատ երկար ժամանակ է, ինչ Գյումրվա զիբիլ մաքրողներին խնդրում եմ, որ արկղերի կափարիչները փակ պահեն։

Այս ընթացքում Իսրայելը համարյա լուծեց Հեզբոլլահի ու Համասի հարցերը, Ադրբեջանն իրենով արեց Արցախը, Թրամփը ստորագրել տվեց օգոստոսի 8-ի փաստաթղթերը, բայց կափարիչների հարցը անլուծելի է։ Հնար չկա։

Տղերքը սկզբունքային են։

Ժամանակ է եղել ես եմ փակել։

Հիմա դիտավորյալ արկղերն այնպես են դնում, որ փակել էլ չլինի։

 

Ես չգիտեմ՝ սա սաբոտաժ է, թե ինչ է, բայց դուք քաղաքը չեք սիրում։

Ի դեպ, երբ Տաշիրի Սամվելի բրիգադն եկել էր Գյումրի, մեկից եկան կափարիչները փակեցին։

 

Gagik Manukyan

Share This