Գիշերը Մոսկվան ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման. խnցվել է մոտ 180 ԱԹՍ

Գիշերը Մոսկվան ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման։ Խոցվել է մոտ 180 անօդաչու, սակայն հարձակումը դեռ շարունակվում է, նշել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, հայտնում է РБК-ն:

Հաղորդվում է, որ տարհանվել են «Շերեմետևո» օդանավակայանի ուղևորները։ Հարված է հասցվել Կապոտնյայի նավթավերամշակման գործարանին և Գոդ Նիսանովին պատկանող «Սադովոդ» առևտրի կենտրոնին։«ՀՕՊ ուժերը շարունակում են հետ մղել զանգվածային հարձակումը։ Միջոցներ են ձեռնարկվում հետևանքները վերացնելու համար»,- հավելել է Սոբյանինը։

Share This