Հայաստանը պատրաստվում է ստանձնել ՀՄՆԿ նախագահությունը․ ՊԵԿ-ը ներկայացրել է ԱԲ կիրառման փորձը Բուդապեշտում

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը Բուդապեշտում անցկացվող Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (ՀՄՆԿ/IOTA) 30-րդ Գլխավոր համաժողովի շրջանակում մասնակցել է «Հարկային վարչությունների ուժեղացում՝ հարկային համապատասխանության մարտահրավերների հաղթահարման նպատակով՝ արհեստական բանականության և վարքագծային վերլուծությունների կիրառմամբ» խորագրով քննարկումներին։

 

Համաժողովի ընթացքում ներկայացվել է նաև ՀՀ ՊԵԿ-ի փորձը՝ հարկային վարչարարությունում արհեստական բանականության գործիքների կիրառման ուղղությամբ։

 

Գլխավոր համաժողովի շրջանակում կայացել է նաև երկկողմ հանդիպում ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի և ՀՄՆԿ Գործադիր քարտուղար Ալիքս Պերինյոն դե Տրուայի միջև։

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի անդամակցության շրջանակում գրանցված ձեռքբերումները, ինչպես նաև համագործակցության հետագա զարգացման ուղղություններն ու հնարավորությունները:

 

Անդրադարձ է կատարվել նաև ՀՄՆԿ Գործադիր խորհրդի աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցերին, ինչպես նաև Հայաստանի կողմից 2027–2028 թվականներին ՀՄՆԿ նախագահության ստանձնման և աշխատանքների արդյունավետ իրականացման ուղղությամբ նախատեսվող քայլերին:

 

Ավելին՝ https://www.src.am/am/getNews/1599

Share This