-Shadow-Here--Shadow-Here- Մարդիկ ջղայնացած են, 1-2 օր առաջ Աղավնոյի բնակիչներից Արամ Իսախանյանն այրեց իր տունը. – ԱՄԲԻՈՆ NEWS

Մարդիկ ջղայնացած են, 1-2 օր առաջ Աղավնոյի բնակիչներից Արամ Իսախանյանն այրեց իր տունը.

Մարդիկ ջղայնացած են, 1-2 օր առաջ Աղավնոյի բնակիչներից Արամ Իսախանյանն այրեց իր տունը. 28 տարի ապրել է այնտեղ, իր հայրը մասնակցել է առաջին պատերազմին, բազմաթիվ հարազատներ է կորցրել, բայց էսօր փաստացի պիտի իր տնից դուրս գա, որովհետեւ էդ ձեւ են որոշել: Խանումյանը ասաց՝ չայրեք, ինչո՞ւ եք այրում, բայց մարդիկ կան, որ ունեն տունն այրելու ցանկություն, քանի որ ատելությամբ են լցված եւ չեն հաշտվում այս ամենի հետ:

r.mediastream.am
РЕКЛАМА
Արցախի կառավարությունը մարդկանց հորդորել է իրենց դուրս գալուց հետո չհրդեհել բնակարանները, որովհետեւ հակառակ դեպքում չեն ստանա բնակարանի գնման վկայագիր: Գյուղի հանձնմանը մի քանի օր է մնացել, գյուղի բնակչության հիմնական մասն արդեն տեղափոխել է իրերը, օգոստոսի 20-ից Աղավնոն կհոսանքազրկվի, կանջատեն հեռախոսային կապը, գազամատակարարումը կդադարեցվի»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնեց Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը:

Նրա փոխանցմամբ՝ գյուղում ներկայումս ապրում է մոտ 200 մարդ, այդ թվում՝ ավելի քան 70 երեխա, 51-52 ընտանիք:

Չավուշյանի խոսքով՝ 6 ընտանիք մնալու է Արցախում և Արցախի այլ բնակավայրերում են շարունակելու ապրել, իսկ մնացածը Հայաստանի այլ բնակավայրերում: Ասում է՝ ինքն իր բազմանդամ ընտանիքով բնակություն է հաստատելու Արցախում:

«Թուրքը ճանապարհը կառուցեց, իսկ էս իշխանությունը մատը-մատին չտվեց մեր հատվածում: Ժողովուրդն ուզում է պայքարի, բայց մնացել է մեն-մենակ, անտեր, եւ կարծում եմ, որ պետք չէ հաղթանակ պարգեւել թշնամուն: Մենք մինչև վերջ տրամադրված էինք, որ գյուղից ոչ մի տեղ չենք գնա, բայց հիմա գնում ենք, որովհետև էնպես են բանակցել, որ չգնալու տարբերակ չկա: Պետք է Նիկոլ Փաշինյանին հարցնել, թե ինչու՞ այսպես եղավ, որ այսօր մենք տեղահանվում ենք, կամ ինչի՞ ժողովրդի հետ այս անգամ էլ անկեղծ չեղավ»,-եզրափակեց Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը:

Հիշեցնենք, որ Աղավնոյի և Բերձորի բնակիչներին հրահանգվել է մինչև օգոստոսի 25-ը լքել իրենց տները: Աղավնոյից ընդհանուր առմամբ տարհանվելու է 204 բնակիչ:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )