-Shadow-Here--Shadow-Here- Մասնագետը նշել է սննդամթերքի այն տեսակները, որոնք կարող են վտանգավոր լինել շոգ եղանակին – ԱՄԲԻՈՆ NEWS

Մասնագետը նշել է սննդամթերքի այն տեսակները, որոնք կարող են վտանգավոր լինել շոգ եղանակին

Սննդային տեխնոլոգիաների որակի վերահսկողության գծով ռուս փորձագետ, շեֆ-խոհարար Եվգենի Դանկոն ներկայացրել է սննդամթերիք այն տեսակները, որոնք կարող են վնասակար լինել առողջության համար տարվա շոգ եղանակին: Ինչպես փոխանցում է «Радио 1»-ը, առաջին հերթին մասնագետը հորդորել է խուսափել ամռանը ձկների, պաշտետների ու հավի մսի գործածությունից, քանի որ դրանք նման եղանակին հաճախ են դառնում առողջական բավական լուրջ խնդիրների զարգացման պատճառ:

Փորձագետի խոսքով՝  սննդամթերքի ընտրության հարցում մարդիկ սովորաբար առաջնորդվում են հոտառությամբ, ինչը հատկապես կարևոր է ձկների ընտրության հարցում:

Բացի այդ, մասնագետը նաև խորհուրդ է տվել խուսափել պատրաստի պաշտետների գործածությունից՝ հորդորելով մեծ ցանկության ու հնարավորության առկայության դեպքում պատրաստել նման ուտեստներն ինքնուրույն:

Դանկոն հիշեցրել է նաև ոսկորները չհեռացված հավի մսի վնասակարության մասին՝ ընդգծելով, որ նման միսն սկսում է փչանալ ներսից, ինչը կարող է ինքնազգացողության վատթարացման պատճառ դառնալ: Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տվել բացառել հավի ոսկրոտ հատվածները սննդակարգից:

Share This