Մասնագետը նշել է՝ ինչ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ առավոտյան սուրճ խմելու սովորությունը
Առավոտյան սուրճ խմելու սովորությունը կարող է մարդու համար աննկատ կերպով վերածվել կախվածության։ Այս մասին medikforum.ru կայքի հետ զրույցում ասել է հոգեբույժ, նարկոլոգ Եվգենի Բրյունը։
«Ամեն օր առավոտյան մի բաժակ թունդ սուրճ խմողների շուրջ 60 տոկոսի մոտ հարկադիր հրաժարվելու դեպքում նկատվում են գլխացավեր, քնկոտություն, տրամադրության կտրուկ տատանումներ, անհանգստություն, դյուրագրգիռություն ու աշխատունակության անկում», – նախազգուշացրել է մասնագետը։Նրա խոսքով՝ օրգանիզմի՝ սուրճին սովորելու պայմաններում մարդիկ սկսում են ակամա մեծացնել սուրճի չափաբաժինը՝ հատկապես, եթե այն օգտագործվում է որպես էներգետիկ միջոց։ Սա, սակայն, խիստ վտանգավոր է, քանի որ կանոնավոր կոֆեինի մեծ չափաբաժնի ընդունման դեպքում նկատվում է դյուրագրգիռություն ու անքնություն։ Բացի այդ, այս սովորությունը բացասաբար է անդրադառնում նաև սրտանոթային համակարգի վիճակի վրա, ինչը կարող է խիստ վտանգավոր լինել։
