-Shadow-Here--Shadow-Here- Մասնագետը բացատրել է՝ ինչու է դաջվածք անելը հղիներին հակացուցված – ԱՄԲԻՈՆ NEWS

Մասնագետը բացատրել է՝ ինչու է դաջվածք անելը հղիներին հակացուցված

Հղիությունը դաջվածքների ժամանակավոր հակացուցում է։ Ավելին՝ դաջվածքներ խորհուրդ չի տրվում անել ոչ միայն հղիության, այլև կրծքով կերակրման ընթացքում։ Այս մասին Gazeta.Ru-ի հետ զրույցում ասել է մանկաբարձ-գինեկոլոգ Դարյա Կազակովան։

«Դաջվածքների համար օգտագործվող թանաքի բաղադրության մեջ կարող են ներառված լինել թունավոր նյութեր, որոնք բացասաբար կանդրադառնան հղիության ընթացքի և պտղի զարգացման վրա», – նախազգուշացրել է Կազակովան:

Ինչպես հավելել է մասնագետը, դաջվածքներ անելու պրոցեդուրայի ընթացքում առաջացող ցավոտ զգացողութոյւնները ևս կարող են բացասաբար անդրադառնալ հղիության ընթացքի վրա։

«Դաջվածքի, ինչպես և ցանկացած այլ ինվազիվ պրոցեդուրայի ժամանակ կա վարակների փոխանցման վտանգ, այդ թվում՝ հեպատիտի B և C վիրուսներով ու ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականություն: Բացի այդ, կա նաև ալերգիկ ռեակցիաների զարգացման վտանգ՝ ընդհուպ մինչև անաֆիլակտիկ շոկի զարգացման», – եզրափակել է Կազակովան։

Share This