Մայր տաճարի մոմավառության առանձին սրահը շուտով կգործի
Ս. Էջմիածնի մայր տաճարից դեպի արևմուտք՝ տաճարի շրջափակում կառուցվող առանձին մոմավառության սրահը և կաթողիկոսաց դամբարանի շինարարությունը մոտենում է ավարտին:
Այս մասին է պատմում «Շողակաթ» հեռուստատեսության տեսանյութը։
Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը գրել է. «Վերջապես, Հայոց Եկեղեցին էլ կունենա իր Հայրապետաց պանթեոնը՝ դամբարանը, ինչպես Վատիկանում, Սեն Դենիի աբբայությունում, Վեստմինստերյան աբբայությունում, Կրեմլի տաճարներում և այլուր:
Թող Տիրոջ զորությամբ և օգնությամբ շուտով կատարվի օծումը Հայոց Հայրապետաց դամբարան-մատուռի, որը յուրատեսակ մի գավիթ է դառնալու Սբ Էջմիածնի Մայր Տաճարի:
