Մայիսի սկզբին կարող է հանդիպեն Պուտինը, Էրդողանը, Ասադն ու Ռայիսին
Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի եւ Իրանի նախագահները կարող են հանդիպել արդեն այս տարվա մայիսի սկզբին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն։ Նա նշել է, որ այդ ժամկետը չափազանց մոտ է Թուրքիայում կայանալիք ընտրություններին եւ դեռ վերջնական համաձայնեցված չէ, քանի որ սպասվում է Իրանի նախագահի այցը Սիրիա։ Ներկայումս, ըստ թուրքական պետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի, համաձայնեցվում են ժամկետները։ Իսկ ահա Էրդողանն ու Եգիտպտոսի նախագահ աս-Սիսին կարող են հանդիպել Թուրքիայում կայանալիք ընտրություններից հետո։ Մինչեւ ընտրությունները նաեւ կարող են լինել բանակցություններ Էրդողանի եւ Սիրիայի նախագահ Ասադի միջեւ։
