Մահացու ելքով դժբախտ պատահար Բաքվում
Մահվան ելքով դժբախտ պատահար է տեղի ունեցել Բաքվի Ղարադաղի շրջանում։ Այս մասին հայտնում է Oxu.Az-ն։ Bakl Cənub Qapısı բնակելի համալիրում, որը գտնվում է Լոքբաթան գյուղում, շինարարական աշխատանքների ժամանակ, ութերորդ հարկից անզգուշության պատճառով բանվոր է ընկել եւ մահացել։ Մահացածը տղամարդ է, 1972 թվականի ծնված։ Իրավապահները պարզում են դեպքի մանրամասները։ Կատարվում է քննություն։ Նույնիսկ ադրբեջանական մամուլում նշվում է, որ նման դեպքերը Բաքվում հազվադեպ չեն եւ պատահում են հաճախակի։ Այսպես, ըստ պաշտոնական վիճակագրության, Ադրբեջանում անցյալ տարի 247 նման դժբախտ պատահար է տեղի ունեցել, մահացել է 63 մարդ, տուժել 239 մարդ։
