-Shadow-Here--Shadow-Here- Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վալերի Գարկալինը – ԱՄԲԻՈՆ NEWS

Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վալերի Գարկալինը

Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վալերի Գարկալինը: Վերջինս 67 տարեկան էր: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դերասանին հոսպիտալացրել էին կորոնավիրուսի պատճառով։ Այն ժամանակ նրա վիճակը գնահատվում էր որպես կայուն ծանր:

Վալերի Գարկալինը ծնվել է 1954 թվականի ապրիլի 11-ին: Հայտնի է դարձել մի շարք ֆիլմերում մարմնավորած դերերով, ինչպես օրինակ «Շիրլի-Միրլի» ֆիլմում, «Իմ հիանալի դայակը» սերիալում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )