-Shadow-Here--Shadow-Here- Մահացել է ռուսական «Ձայնը» նախագծի մասնակից Լեւան Կբիլաշվիլին – ԱՄԲԻՈՆ NEWS

Մահացել է ռուսական «Ձայնը» նախագծի մասնակից Լեւան Կբիլաշվիլին

31 տարեկանում մահացել է վրացի երգիչ, ռուսական «Ձայնը» նախագծի մասնակից Լեւան Կբիլաշվիլին, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Մահվան պատճառը չի նշվում։

Երգչուհի Լյուբով Ուսպենսկայան, որը Կբիլաշվիլիի հետ զուգերգով է հանդես եկել, սոցիալական ցանցերում գրել է, որ կորցրել է ընկերոջ, կարելի է ասել՝ եղբոր», որը երիտասարդ էր, տաղանդավոր, ինչպես նաեւ մեծ հույսեր եր ներշնչում։

Արտիստը մասնակցել է ռուսական «Առաջին ալիքի» յոթերորդ եթերաշրջանին եւ փուլերից մեկի ընթացքում երգել է հայ երգիչ Նարեկ Գեւորգյանի հետ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )