-Shadow-Here--Shadow-Here- ՃՏՊ Քաջարան-Կապան ավտոճանապարհին․ կա տուժած – ԱՄԲԻՈՆ NEWS

ՃՏՊ Քաջարան-Կապան ավտոճանապարհին․ կա տուժած

Հունիսի 26-ին, ժամը 08։50-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհի 6 կմ-ին՝ Լեռնաձոր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին, «Kia Optima» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Դ․, ծնված 1994 թ․) գլխիվայր շրջվել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, այնուհետև տուժածին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )