-Shadow-Here--Shadow-Here- Ճամբարակի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել – ԱՄԲԻՈՆ NEWS

Ճամբարակի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը հայտնում է, որ Ճամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանն ազատ է արձակվել։

«Մեր քաղաքական թիմի անդամ, Ճամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանին մեղադրանք առաջադրվեց՝ պարեկների հետ վիճաբանության դրվագով, սակայն նա ազատ արձակվեց՝ չբացակայելու ստորագրությամբ:

Մենք շահագրգռված ենք, որ օբյեկտիվ քննությունը վեր հանի այս դրվագի իրական մեղավորներին:
Միայն նկատեմ, որ պարեկային ծառայությունը համալրվում է հիմնականում կրթություն չունեցող, պատահական մարդկանցով, ինչի հետևանքով նրանք ավելի շատ վիճաբանություն են սադրում, քան օրենք են պաշտպանում:

Ճամբարակի միջադեպը հենց դրա մասին էր…»,- գրել է Սուրենյանցը։

Share This