Ղազախստանի ուղիղ ռեյսը հանվել է

Ղազախստանի հայ համայնքից կապվեցին մեզ հետ եւ ասացին, որ ավտոմեքենաների շուրջ ծագած աղմուկը շարունակություն ունի։ Նրա կարծիքով՝ ղազախները «երեք մատի կոմբինացիա» ցույց տվեցին մեզ․
«Առաջին քայլ – հանեցին Նուրսուլթան-Ակտաու-Երևան չվերթը։
Երկրորդ քայլ – մտցրեցին Նուսուլթան-Երևան չվերթը։
Երրորդ քայլ – հանեցին Նուսուլթան-Երևան չվերթը»:
Արդյունքում, այսօր Երեւանից չունենք թռիչք դեպի Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթան, որը նախկինում Աստանա էր կոչվում: Այժմ Ղազախստան կարելի է մեկնել միայն Մոսկվայով, Թբիլիսիով, այլ քաղաքներով: Դեպի Ղազախստան չվերթներն իրականացնում է «Բեսթ տուր» ավիաընկերությունը։ Մենք կապվեցինք ընկերության հետ, մեզ ասացին, որ այո՝ Ղազախստանի մայրաքաղաք իրականացվող չվերթները հետաձգվել են մինչև ապրիլի 15-ը։ Իսկ հարցին, թե ինչ պատճառով, ասացին, որ ինքնաթիռ չկա և վերջ, այլ պարզաբանումներ չտվեցին։ Սակայն մասնագետների կարծիքով «ժամանակավոր հանելու» բացատրությունը իր տակ շատ կոնկրետ քաղաքական իմաստ է պարունակում՝ կապված ավտոմեքենաների պատմության հետ։
Հիշեցնենք, որ Հայաստանից Ղազախստան ներկրված ավտոմեքենաների պատճառով ղազախական իշխանությունն իր դժգոհությունն է արտահայտել, որ, ԵԱՏՄ անդամ հանդիսանալով, Հայաստանը արտոնյալ մաքսային գոտում է աշխատել՝ էժան գնով արտերկրից Հայաստան ներկրված ավտոմեքենաները մեծ մուտքեր են ապահովել ՀՀ բյուջե, իսկ Ղազախստանը՝ որպես ԵԱՏՄ անդամ, ոչ մի արտոնությունից չի օգտվել, ինչը ղազախները համարում են անարդար։ Այժմ հայկական պետհամարանիշներով Ղազախստան ներկրված ահռելի քանակի ավտոմեքենաների պետհամարանիշները չեն փոխում եւ մեծ թվով սեփականատերեր կանգնել են փաստի առաջ, նրանց առաջարկում են մեքենաները հետ տանել Հայաստան, կամ՝ մաս-մաս անջատել պահեստամասերը եւ այդպես վաճառել։ Այս հարցը բարձրացվել է նաեւ ԵԱՏՄ վերջին նիստի ժամանակ, սակայն Հայաստանը հրաժարվել է պատասխանատվությունից։ Կարծիք կա, որ հնարավոր է ԵԱՏՄ նիստում որոշում կայացվի՝ Հայաստանին հասանալիք մասնաբաժնից որոշակի մասհանում արվի հօգուտ Ղազախստանի։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )