-Shadow-Here--Shadow-Here- Ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ.Արարատ Միրզոյանը՝ Թուրքիա կատարած այցի մասին – ԱՄԲԻՈՆ NEWS

Ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ.Արարատ Միրզոյանը՝ Թուրքիա կատարած այցի մասին

Որոշում կա արագացնել երկխոսության գործընթացը և վերջնական սահմանների բացման նպատակով տեղի ունեցող գործընթացները»,-կռավարության նիստում Թուրքիա կատարած այցի  արդյունքեները կառավարության նիստում ներկայացրեց Արարատ Միրզոյանը:

Նրա խոսքով՝ կողմերը հայտարարել են, որ համատեղ աշխատանքներ կիրականացնենք Անիի պատմական կամրջի վերականգնման ուղղությամբ:

Նա հավաստիացրեց, որ ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություննե:

«Ըստ էության՝ մինչև զբոսաշրջային սեզոնի մեկնարկը նաև կաշխատենք ավարտին հասցնել երրորդ երկրների քաղաքացիների համար և մեր երկու երկրների դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար ցամաքային սահմանի հատումը»,-ասաց նախարարը:

Նա նաև հայտնեց, որ Թուրքիայում դրական արձագանքներ կան հայ փրկարարների աշխատանքների վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանն էլ անընդունելի համարեց Թուրքիային Հայաստանի օգնության վերաբերյալ հնչող բացասական կարծիքները:

Նա նշեց, որ կառավարության գործունեության ծրագրում ընդգծել են տարածաշրջանում  հարաբերությունների որակը փոխելու տեսլականը:

«Խոսեցիք Անիի կամրջի մասին, մենք էսքիզային նախագիծ բավական երկար ժամանակ առաջ պատրաստել ենք: Դա կարող է շատ սիմվոլիկ քայլ դառնալ»,-ասաց Փաշինյանը:

Share This