Ձեզ բոլորը սիրում են, մի 70-80%-ը հաստատ սիրում են. Արթուր Աբրահամը՝ Փաշինյանին հրավիրեց իրենց տուն, որն ընդունվեց
Երևանի Ներքին Չարբախ թաղամասում այսօր՝ ապրիլի 20-ին, տեղի ունեցավ Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությունը, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Միջոցառման ընթացքում վարչապետը նշեց, որ նախաձեռնությունը կարևոր նշանակություն ունի ինչպես համայնքի, այնպես էլ սպորտի զարգացման տեսանկյունից։ Նրա խոսքով՝ նման ծրագրերը հնարավորություն են տալիս, որպեսզի արվարձանային հատվածները վերածվեն ակտիվ կենտրոնների և երեխաները ավելի մոտ լինեն սպորտին ու առողջ ապրելակերպին։
Փաշինյանն ընդգծեց նաև, որ կարևոր է գնահատել միջազգային հաջողությունների հասած հայ մարզիկներին, ինչպես նաև նրանց օրինակով ոգեշնչել երիտասարդ սերնդին։
Արթուր Աբրահամը ներկայացրել է նաև հարակից տարածքում իրականացված բարեկարգման աշխատանքները՝ նշելով, որ կառուցվել է այգի, տնկվել են ծառեր, ապահովվել է անվճար Wi-Fi և տեսահսկման համակարգեր։
Միջոցառման ավարտին վարչապետը շրջել է թաղամասում և խոստացել ուշադրություն դարձնել նաև ենթակառուցվածքային այլ խնդիրների լուծմանը։
