ՀՕՊ-ում հայ-ռուսական պետական գաղտնիքներ կան, Ֆրանսիային հրավիրելով` փոխանցվելու է ՆԱՏՕ-ին. փորձագետ
Արևմուտքին Հայաստանը միայն մի հարցով է հետաքրքիր, թե ինչպե՞ս օգտագործի Ռուսաստանի դեմ։ Փաշինյանը ՀՀ-ն մատուցում է Արևմուտքին, ասելով՝ կարող եք օգտագործել մեր տարածքը ձեր նպատակների համար։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
44-օրյա պատերազմից հետո Իրանը առաջարկ էր անում իրենից զենք գնել, նրանց անօդաչու թռչող սարքերը լավագույն քննությունը ստացան Ուկրաինայում, կարող էինք այդ ուղղությամբ աշխատել, բայց Փաշինյանը ու Պապիկյանը մերժեցին առաջարկը։ Իրանից ավելի էժան զենք կարող էինք գնել, նրանց շահերից է բխում, որ Հայաստանը սպառազինվի, ինչպես ՌԴ-ն էր նախկինում ինքնարժեքով զենք տալիս, որ պաշտպանված լինենք, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ երկրի` Թուրքիային սահմանակից ենք»,-ավելացրեց Նահապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նյութի աղբյուր` https://www.24news.am/news/313228
