-Shadow-Here--Shadow-Here- «Հրապարակ». Սամվել Ալեքսանյանը տհաճ իրավիճակում է հայտնվել – ԱՄԲԻՈՆ NEWS

«Հրապարակ». Սամվել Ալեքսանյանը տհաճ իրավիճակում է հայտնվել

«Հրապարակ» թերթը գրում է. «Բոլոր իշխանությունների սրտի գործարար Սամվել Ալեքսանյանը, մեր տեղեկություններով, բավականին տհաճ իրավիճակում է հայտնվել։ Պարզվում է` նա տեւական ժամանակ է՝ «Սամսունգ» ապրանքանիշի հեռախոսներ է Հայաստանից արտահանում Ռուսաստան: Հասկանալի է` զուգահեռ արտահանման մասին է խոսքը:

Սակայն բանն այն է, որ այդ հեռախոսների լիցքավորման սարքերը հայտնվել են հատուկ արգելված ապրանքների ցանկում, եւ եվրոպական կառույցներն ուշիուշով հետեւում են, որ դրանք Ռուսաստան չարտահանվեն: Դրանք ներառված են ՀՀ պետական մարմինների կողմից սահմանված երկակի նշանակության ապրանքների ցանկում, եւ դրանց արտահանումը կարող է Հայաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման առիթ հանդիսանալ։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Share This