Հունվարի 1-ին աշխարհի բնակչությունը կանցնի 8 միլիարդից

Associated Press-ը, հղում անելով Միացյալ Նահանգների մարդահամարի բյուրոյի հրապարակած տվյալները, հայտնում է, որ աշխարհի բնակչությունն անցյալ տարվա ընթացքում աճել է 75 միլիոնով և Ամանորի օրը կկազմի ավելի քան 8 միլիարդ: Թեեւ ըստ այլ աղբյուրների, այդ ցուցանիշն արդեն իսկ հաղթահարված է:

Բյուրոյի տվյալներով՝ 2024 թվականի սկզբին աշխարհում ամեն վայրկյան սպասվում է 4,3 ծնունդ և երկու մահ։
Share This