Հունիսի 6-ին Երևանում կկայանա Հայաստան-Ղազախստան ընկերական հանդիպում ֆուտբոլային հանդիպումը։

Հունիսի 6-ին՝ ժամը 18:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստան-Ղազախստան ընկերական հանդիպումը, տեղեկանում ենք armsport.am-ից։

Այսօրվանից տոմսերը հասանելի են tickets.ffa.am կայքում: Ինչպես այս, այնպես էլ Հայաստանի ազգային հավաքականի հաջորդ բոլոր հանդիպումների տոմսերը վաճառվելու է միայն առցանց․ տոմսերի ֆիզիկական վաճառք չի նախատեսվում: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Յուրաքանչյուր անձ կարող է գնել Հայաստան-Բելառուս խաղի ոչ ավելի, քան 4 տոմս: Գնումից հետո օգտատերը տեսնելու է իր գնած տոմսերը tickets.ffa.am կայքի անձնական հաշվում, սակայն տոմսերի QR կոդերն ակտիվանալու են միայն հանդիպման օրը:

Տեղեկացնում ենք նաև, որ տոմս գնելու համար հարկավոր է անցնել անձնագրային նույնականացում tickets.ffa.am կայքում:

Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո պետք է սպասել հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ ժամը 10։00-20։00՝ 30 րոպեի ընթացքում:

Տոմսերի արժեքներն են՝

  •  Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000-2000 դրամ
  •  Արևելյան տրիբունա՝ 3000-6000 դրամ
  •  Արևմտյան տրիբունա՝ 6000-8000 դրամ
Share This