Հունիսի 5-8-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

ԳՀԽ-ն իր զորակցությունը հայտնեց Արցախի ժողովրդին և իշխանություններին՝ արձանագրելով նաև, որ Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու արդար իրավունքը պաշտպանություն պիտի գտնի համազգային բոլոր շրջանակներում։ Ժողովականներն ընդգծեցին, որպետք է ամեն ջանք ի գործ դնել ժողովրդի միասնության ոգին զորացնելու և համերաշխության մթնոլորտ ձևավորելու համար:

Քննարկումների ընթացքում ԳՀԽ-ը, վերահաստատելով իր դիրքորոշումը, անթույլատրելի համարեց «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դուրս բերումը հանրակրթական ծրագրից՝ ընդգծելով, որ այն կարևոր գործոն է սերունդների դաստիարակության ու կրթության առաքելության մեջ:

Share This