Այսօր տոնում են պաղպաղակի համաշխարհային օրը․ որքան պաղպաղակ է արտադրվում Հայաստանում

Հունիսի 10-ին աշխարհում նշվում են ամենաքաղցր տոներից մեկը՝ պաղպաղակի համաշխարհային օրը։

Տարբեր քաղցրավենիքներին և աղանդերին նվիրված տոնակատարությունների ցանկում, անշուշտ, այս մեկը երկրպագուներ կգտնի աշխարհի բոլոր մասերում: Շատ քիչ մարդիկ են անտարբեր այս կաթնամթերքի նկատմամբ, իսկ երեխաների համար պաղպաղակը թերևս ամենասիրելի քաղցրավենիքն է։

Ենթադրվում է, որ 1786 թվականի հունիսի 10-ին ԱՄՆ-ում սկսվել է պաղպաղակի զանգվածային վաճառքը, ուստի այս օրը նշվում է՝ որպես պաշտոնական կարգավիճակ չունեցող տոն։

Պաղպաղակի առաջին նախատիպը ստեղծվել է Չինաստանում, ու հավաստի տվյալներ չկան, թե կոնկրետ երբ, բայց մոտ 3000 տարի առաջ Չինաստանում սառույցի, ձյան և մրգի կտորների խառնուրդից թարմացնող ուտեստներ էին պատրաստում։

Եվրոպայում սառեցված կաթի օգտագործման բաղադրատոմսը հայտնվել է միայն 14-րդ դարում, ըստ երևույթին, Իտալիայում: Ֆրանսիայում բաղադրատոմսը հայտնվեց 16-րդ դարում, և այնտեղ հայտնվեց դասական կաթի հիմքով պաղպաղակը, բայց արդեն 18-րդ դարում։  «Պլոմբիր» անվանումը նույնպես եկել է Ֆրանսիայից։ Այստեղ, 19-րդ դարում, ոչ միայն պլոմբիրը, այլև պաղպաղակի բաժակները լայն տարածում գտան։

Օրվան համահունչ ներկայացնեք, թե Հայաստանում որքան պաղպաղակ է արտադրվել։

Այսպես, ըստ վիճակագրական կոմիետի, 2023 թվականի հունվար-ապրիլին մեր երկրում արտադրվել է  2 մլն 110.7 հազար լիտր պաղպաղակ, իսկ 2022թ-ի նույն ժամանակահատվածում՝ 2 080.6 լիտր։
Նշենք, որ 2022 թվականին Հայաստանում արտադրվել է 8 մլն 962.6 հազար լիտր պաղպաղակ՝ 2021թ-ի համեմատ նվազելով  34․2%-ով։

Share This