Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին

Հուլիսի 6-ին Երկիրը կանցնի աֆելիայով՝ գտնվելով տարվա ընթացքում Արեգակից ամենահեռու կետում, իսկ նրա ուղեծրային արագությունը կլինի տարվա նվազագույնը։ Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

2026-ի հուլիսի 6-ին հեռավորությունը կլինի 152 093 251 կմ (1.0167 ա.մ.), արագությունը՝ 29.27–29.29 կմ/վ, մինչդեռ պերիհելիում այն հասնում է 30.27–30.29 կմ/վ, իսկ Արեգակի տեսանելի տրամագիծը՝ ամենափոքրը։ Ազիզյանը դա կապում է Կեպլերի երկրորդ օրենքի հետ։

Share This