Հովտաշատում ջրօգտագործման կասեցումը վերացվել է. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից Արարատի մարզի Հովտաշատ համայնքում «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում 2024թ. hոկտեմբերին կասեցվել էր կենցաղային և ոռոգման նպատակներով առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի շահագործումը։

Տեսչական մարմնից Ambion.news–ին հայտնում են, որ Ընկերությունը լիազոր մարմնից ձեռք է բերել համապատասխան թույլտվություն, որի արդյունքում կասեցումը վերացվել է։

Share This