Հովհաննես Հովհաննիսյանը՝ Եվրոպայի Մ17 առաջնության չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի հավաքականն սկսել է պայքարն Եվրոպայի պատանեկան և Մ15 առաջնությունում: Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանը (61կգ) Մ17 առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ։

Հովհաննեսը երկամարտում գրանցել է 234 կգ արդյունք։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Մոլդովայի և Լեհաստանի ներկայացուցիչները։

Մրցաշարն անցկացվում է հունական Սալոնիկիում՝ հունիսի 15-ից 23-ը։

 

Share This