ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻԳԻԹՅԱՆԸ ՀԱՄԱՏԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԼԱՏՎԱՅՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Լիտվայում ՀՀ դեսպան նշանակելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Իգիթյանին, համատեղության կարգով, նշանակել Լատվիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս)», – նշված է հրամանագրում։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )