Հոնգկոնգում գրանցվել է կորոնավիրուսից մահացության առաջին դեպքը
Հոնգկոնգում գրանցվել է կորոնավիրուսից մահացության առաջին դեպքը։ Այս մասին հայտնում է TVB-ն։ Մահացածը տղամարդ է, 39 տարեկան։ Այս տարվա հունվարին նա այցելել էր Ուհան։ Վերադարձից հետք սկսվել են առողջական խնդիրները։ Դիմել է բժշկի։ Ախտորոշվել է կորոնավիրուսով հարուցված թոքաբորբ։ Տղամարդուն հոսպիտալացրել են։ Կորոնավիրուս հայտնաբերվել է նաեւ նրա մոր մոտ, ով նույնպես հոսպիտալացվել է։ Ընդհանուր առմամբ, Հոնգոկնգում 15 հաստատված դեպք կա կորոնավիրուսի։ 159 մարդ էլ, ովքեր այս կամ այն կերպ շփվել են այդ մարդկանց հետ, գտնվում են կարանտինի տակ։
