Հղի կնոջը ծեծի են ենթարկել՝ մինչեւ գիտակցության կորցնելը
Մոսկվայում հարբած տղամարդը ծեծի է ենթարկել հղի կնոջը տրամվայում, մինչեւ կնոջ գիտակցության կորցնելը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչությունը։ Կինը հոսպիտալացվել է։ Քառասունմեկամյա տղամարդը արդեն ձերբակալվել է։ Հարուցվել է քրեական գործ։ Որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չբացակայելը։
