ՀՀ և Վրաստանի իրավապահ համագործակցությունն ու տարածաշրջանային անվտանգությունը՝ Արփինե Սարգսյանի և Իրակլի Կոբախիձեի քննարկման օրակարգում
Երկու երկրների իրավապահ ոլորտների համագործակցության հարցերն են քննարկել Թբիլիսիում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Կարևորվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության, անօրինական միգրացիայի և այլ հանցատեսակների դեմ պայքարի ուղղությամբ իրականացված համատեղ ծրագրերը։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում ընթացող գործընթացներին։ Իրակլի Կոբախիձեն ընդգծել է, որ Վրաստանը հաստատակամորեն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդմանը։
