Աշնանային սննդակարգ․ ի՞նչ մթերքներ պետք է լինեն մեր ափսեում
Երբ եղանակը փոխվում է, մեր սննդակարգը նույնպես փոխվում է՝ ամառային թեթև մթերքներից անցնելով ավելի հագեցած, սննդարար և սեզոնային տարբերակների։
Նուռ
Հարուստ է վիտամին C-ով, մանրաթելերով և հակաօքսիդանտներով։
Դդում և գազար
Բետա-կարոտինի աղբյուր են, որը օրգանիզմը վերածում է վիտամին A-ի։ Դդումը նաև պարունակում է մանրաթելեր և կալիում։
Բրոկոլի, կաղամբ, սպանախ
Վիտամիններ C, K, ֆոլատ և բազմաթիվ այլ օգտակար նյութեր։
Ճակնդեղ
Ֆոլատի, մանրաթելերի և հակաօքսիդանտների լավ աղբյուր է։
Խնձոր, տանձ, խուրմա
Բնական քաղցրություն + մանրաթելեր + տարբեր վիտամիններ և հակաօքսիդանտներ։
Իսկ աշնանային ափսեն ամբողջական դարձնելու համար ավելացրեք ընկույզ, դդմի սերմեր, ձու, լոբազգիներ և ձուկ։
Փոքրիկ կանոն․ մի փորձեք ամեն ինչ միանգամից ուտել։ Փորձեք պարզապես ամեն օր ձեր ափսեում ունենալ տարբեր գույներ։ Որքան բազմազան է սնունդը, այնքան ավելի լայն է ստացվող սննդանյութերի շրջանակը։
Աշունը ոչ միայն թեյի ու տաք վերմակի սեզոն է։ Այն նաև գույնզգույն, համեղ և սննդարար սննդի սեզոն է։
