ՀՀ քաղաքացիները պետք է հարկ վճարեն, որպեսզի Ալեն Սիմոնյանի ընտանիքի հետ առնչվող ասֆալտ փռող ընկերությութնունները դրանք մսխեն
Նատալի Շահինյանը գրում է.
Երեկ Տարոն Չախոյանը, որն, ըստ էության, Փաշինյանի վարչակազմում կատարում է գրառումներ կատարող լարովի սարքի դեր, թողարկեց հերթական քարոզչական աղբը:
Աղբի հիմնական թեզը հարկ վճարելն էր, որը փնթի ձևով քողարկված էր տնտեսական աճի պատրանքի շղարշի տակ:
Իսկ իրականում սրա ասածի բուն իմաստը հետևյալն է.
ՀՀ քաղաքացիները պետք է հարկ վճարեն, որպեսզի Ալեն Սիմոնյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ասֆալտ փռող ընկերությութնունները դրանք մսխեն, որպեսզի Փաշինյանը հանքերն ու ջրային պաշարները հանձնի թշնամուն, որպեսզի դուք ստիպվծ լինեք լքել ձեր ընտանիքները արտագնա աշխատանքի մեկնելով, իմանալով, որ սահմանն անպաշտպան է…
Մի խոսքով, սրանց ուզածն այն է, որ քաղաքացիները հարկերը վճարեն ու քաշվեն մի կողմ, իսկ իշխանությունն այդ հարկերն իր հայեցողությամբ կօգտագործի ուժայինների պարգևավճարների ևայլ նեղ քաղաքական հարցեր լուծելու համար:
Կարևորը, դուք հարկերը վճարեք: Փաշինյանն ու իր վարչախումբն էլ ամեն ինչ ՛՛տեղը տեղին՛՛ կկազմակերպի: Ու հանկարծ մտքներովդ չանցնի հարցեր տաք այդ հարկերի հետագա օգտագործման համար, թե չէ կարգելեն իրենց կառուցած ճանապարհներով օդանավակայան մեկնել:
Սարոն Չախոյանի և Փաշինյանի թիմի մնացած ներկայացուցիչների պատկերացմամբ 2018-ի իշխանազավթումից հետո իրենց հիմնական գործառույթը ռեսուրսների վերաբաշխումն է, ոչ թե երկրի անվտանգությունն ու քաղաքացիների բարեկեցությունն ապահովելը:
Դե ծափ տվեք, ապագան եկել է:

