ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ

Պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

2023 թ. ձմեռային զորակոչի ենթակա զորակոչիկները կարող են մասնակցել «1991 ստորաբաժանման» արհեստական բանականության խմբում ծառայության անցնելու համար մրցույթին հետևյալ մասնագիտացումներից մեկով. – մեքենայական ուսուցում, – տվյալների ճարտարագիտություն, – տվյալների վերլուծություն և վիճակագրություն:

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները կարող են ծանոթանալ մրցույթի պայմաններին և գրանցվել 1991.mil.am կայքում մինչև 2024 թ. հունվարի 7-ը ներառյալ: Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ ai.1991@mil.am, հեռախոս՝ 1-28:

Share This