-Shadow-Here--Shadow-Here- ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ. Սերգեյ Կոպիրկինին բողոքի հայտագիր է հանձնվել – ԱՄԲԻՈՆ NEWS

ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ. Սերգեյ Կոպիրկինին բողոքի հայտագիր է հանձնվել

2023թ. հոկտեմբերի 23-ին «‎Առաջին ալիք» համառուսաստանյան դաշնային հեռուստատեսության եթերում թողարկված հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին վիրավորական և բացարձակապես անընդունելի արտահայտություններ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին, ՀՀ ԱԳՆ է կանչվել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր:

Share This