ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ մարդիկ ծաղիկներ են բերում, մոմեր վառում

Երևանում ՌԴ դեսպանատան մոտ մարդիկ ծաղիկներ են բերում, մոմեր վառում՝ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին։

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Պիկնիկ խմբի համերգից առաջ զինված հարձակում է տեղի ունեցել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ի վրա։

Վերջին տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով զոհվել է 143 մարդ։

Share This