ՀՀ-ն պատրաստ է ստորագրել «խաղաղության» պայմանագիրը, գնդակն Ադրբեջшնի դաշտում է. Ալեն Սիմոնյան

ՀՀ-ի կողմից «խաղաղության» պայմանագրի կնքման մասով որևէ ձգձգում չկա: Այս մասին ԱԺ-ում ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե կոնկրետ ի՞նչ պատճառով է ձգձգվում խաղաղության պայմանագրի ստորագրումը, ինչպես նաև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի համաձայնեցումը:

«Մենք պատրաստ ենք այն ստորագրել: Կարելի է ասել՝ այդ հարցով գնդակը գտնվում է ադրբեջանական դաշտում»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Share This