ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը «3+3» ձևաչափում չի լինի․ Ալիևի ներկայացուցիչ
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը այն իրադարձությունը չէ, որ կարող է տեղի ունենալ տարածաշրջանային 3+3 ձևաչափի շրջանակներում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
«Խաղաղության պայմանագիրը կարող է տեղի ունենալ ուղղակի՝ Հայաստան-Ադրբեջան երկկողմանի պայմանագրի շրջանակներում: Մենք լավ հնարավորություն ունենք մինչև տարեվերջ ամբողջացնելու խաղաղության համաձայնագիրը:»
