ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները 3,5 ժամ քննարկել են ու հանգել՝ ոչնչի
3․5 ժամ շարունակ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը եւ հանգել՝ ոչինչի։ Հերթական 3,5 վատնված ժամերը Երեւանի համար, որպեսզի վերջապես հասկանա, որ Բաքվի համար փոխզիջումը միայն հայկական կողմի կողմից զիջում է նշանակում եւ ոչ ավելին։ Եթե իրատեսորեն նայենք խնդրին, ապա մեծ առաջընթացի ակնկալիք ունենալ պետք էլ չէր, որովհետեւ Բաքուն արդեն հանրայնացրել էր մի փաստաթուղթը, որով հստակ ասել էր, թե բանակցությունները ինչպես է պատկերացնում։ Զարմանալի է, այդ փաստաթղթին հայկական կողմը ոչ մի արձագանք չտվեց։ Ոչ Երեւանից, ոչ Ստեփանակերտից;Ինչ կարելի է մտածել, դա բլեֆ էր, որպեսզի հնարավոր փոխզիջման մատուցումը այնպես փաթեթավորվի, որ ցավոտությունը քիչ լինի Բաքվի համար։ Կարելի է նաեւ այդ կերպ մտածել, սակայն նաեւ պետք է ֆիքսել, որ Բաքուն շարունակում է մնալ առավելապաշտության դիրքերում եւ բացարձակապես մերժել Արցախի անկախանալու հեռանկարը։ Ասել է, թե Նիկոլ Փաշինյանը ստիպված է լինելու վերանայել Ղարաբաղյան հարցով իր կոնցեպտը։ Այլապես գործող մոտեցումը արդեն կոլապսի մեջ է եւ անկենսունակ։
Конец переписки
Введите сообщение…
