ՀՀ ԱԳ նախարարը երկրի քաղաքական ապագայի որոշման գործում սփյուռքի դերի մասին

Ներկայումս Հայաստանում և սփյուռքում բանավեճեր են ընթանում կառավարության վարած արտաքին քաղաքականության շուրջ», – այս մասին DW-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Զգայուն շատ հարցերի ընկալման մասին, ինչպիսիք են պատմական Հայաստանի և իրական Հայաստանի միջև երկընտրանքը։ Այս քննարկումները տեղի են ունենում ինչպես բուն Հայաստանում, այնպես էլ սփյուռքում։ Բայց երբ խոսքը վերաբերում է սփյուռքին, մենք պետք է հասկանանք մի քանի նրբերանգ։ Սփյուռքի ներսում կան մի քանի խմբեր։ Կան ընտանիքներ, որոնք ավելի քան հարյուր տարի է ապրում են արտերկրում։ Կան ընտանիքներ, որոնք համեմատաբար վերջերս են լքել Հայաստանը։ Սփյուռքում կան հին քաղաքական շրջանակներ, կան նաև նորեր։ Այսպիսով, բոլորն ունեն տարբեր տեսակետներ։ Ի՞նչն է միավորում նրանց։ Մենք սիրում ենք նրանց։ Նրանք մեր ընտանիքներն են։ Նրանք շատ հաճախ դեռևս բարեկամներ ունեն Հայաստանում։ Բայց ամենայն հարգանքով, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը, ինչպես և ներքաղաքական որոշումների հետ կապված ամեն ինչ, պետք է կայացվի Հայաստանի քաղաքացիների կողմից։ Այսպիսով, բառացիորեն, եթե մեկը չի պատրաստվում ուղարկել իր որդուն կամ ինքը գալ ծառայելու մեր բանակում, և սա շատ հստակ օրինակ է, և ես, իհարկե, չեմ խոսում միայն զինվորական ծառայության մասին։ Եթե նրանք չեն կարող ծառայել հայկական բանակում, ապա գուցե ճիշտ կլինի, որ նրանք սահմանափակեն երկրի ապագայի վերաբերյալ որոշումներ կայացնելու նրանց իրավունքը։ Մենք ունենք իրական մարդիկ, իրական ընտանիքներ, իրական երեխաներ, իրական կանայք, իրական ծերեր, ովքեր ապրում են Հայաստանի Հանրապետությունում։ Նրանք մեզ ընտրել են որպես կառավարություն։ Մենք իրականացնում ենք նրանց կողմից հավանության արժանացած քաղաքականությունը։ Բայց միևնույն ժամանակ մենք կարող ենք հարգել և սիրել մեր սփյուռքները և ողջունել նրանց վերադարձը Հայաստան, եթե դա տեղի ունենա»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը։

Share This