Հիպնոսի և հիպնոթերապիայի հայկական ասոցիացիայի լիիրավ անդամ է դարձել հոգեբան Սյուզաննա Գալոյանը
Հիպնոսի և հիպնոթերապիայի հայկական ասոցիացիայի հաջորդ լիիրավ անդամը հոգեբան Սյուզաննա Գալոյանն է։ Սյուզաննա Գալոյան
Սյուզաննան Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրենն է, Մարտունու խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի հոգեբան-անդամ, ինչպես նաև «Գտնված երազ» տարեցների կենտրոնի հիմնադիրը։
Սյուզաննան մասնագիտանում է հիպնոթերապիայի, հոգեսոմատիկայի և տրավմաթերապիայի ուղղություններում՝ համատեղելով մասնագիտական զարգացումն ու ակտիվ հասարակական գործունեությունը։
Սիրով ողջունում ենք Սյուզաննային և մաղթում մասնագիտական նոր ձեռքբերումներ։
#հիպնոս #հիպնոթերապիա #հիպնոսիասոցացիա
