Հին ժամանակներից մարդիկ կարծում էին, որ այդ քարերը օժտված են մոգական ուժով
Ադամանդը մշակված ալմաստն է։ Դրա համար էլ նախքան ադամանդի մասին խոսելը` կպատմենք ալմաստների մասին։ Ալմաստները առաջին անգամ հայտնաբերել են Հնդկաստանի տարածքում մոտավորապես մ.թ. ա. IV հազարամյակում: Նաև հայտնի է, որ դրանք բարձր էին գնահատվում Հին Հռոմում։
Հին ժամանակներից մարդիկ կարծում էին, որ այդ քարերը օժտված են մոգական ուժով։ Այդ ժամանակներում դրանք հաճախ օգտագործում էին որպես թալիսմաններ:
Ալմաստների մասին հիշատակումներ են հանդիպում հին հռոմեացի գրող Պլինիոս Ավագի «Բնական պատմություն» աշխատության մեջ, որտեղ ասվում է, որ ալմաստները օգտագործվում են որպես գործիք։ Քարերը Եվրոպայում հայտնվել են մ.թ.ա V-VI դարերում։
6-րդ դարում ալմաստի փոքրիկ հանքավայր է հայտնաբերվել Բորնեո կղզում։ Սակայն, կղզու հեռավորությունը հիմնական առևտրային քաղաքներից գրեթե անհնարին էր դարձնում քարերի տեղափոխումը։
Այն, որ ալմաստները մշակելուց հետո դառնում են աներևակայելի գեղեցիկ, մարդիկ նկատել են դեռ XIII դարում:
Սակայն, այնուամենայնիվ, քարերը չէին մշակվում, քանի որ կարծօք կար, որ դրանից հետո նրանք կորցնում են իրենց մոգական ազդեցությունը։
Քարերը սկսեցին մշակել շատ ավելի ուշ։ Որպես թանկարժեք քար` ալմաստը սկսեցին գործածել մոտավորապես 550 տարի առաջ։
Պատմության մեջ առաջին ադամանդը պատրաստվել է 1454 թվականին վարպետ Լուի դը Բեռնելի կողից։ Նա այն պատրաստել է Բուրգունդիայի դուքս Չարլզ Համարձակի համար, որը, տեսնելով այդ հոյակապ շողշողացող քարը, որոշեց դրանով զարդարել իր զրահը։
Աշխարհիկ միջոցառումներին ադամանդներով զարդերով հայտնվելու նորաձևությունը մտցրեց Ֆրանսիայի թագավոր Չարլզ VII-ի սիրելին՝ Ագնես Սորելը:
Ալմաստի ամենահարուստ հանքավայրերն ի սկզբանե գտնվում էին Հնդկաստանում և Ինդոնեզիայում, որոնց մասին հիշատակվում է «1000 ու մի գիշեր» հայտնի հեքիաթներում։ Սակայն ժամանակի ընթացքում նրանց պաշարները սպառվեցին, և այսօր Հնդկաստանում և Գոլկոնդում այն արդյունահանում են փոքր քանակությամբ
XIX դարի երկրորդ կեսին ալմաստի հիմնական մատակարարը դարձավ Աֆրիկան, որտեղ առաջին քարը հայտնաբերվել է Քիմբերլիում 1869 թվականին։ Դա այն ադամանդն էր, որը հայտնի դարձավ «Հարավային Աֆրիկայի աստղ» անունով:
1876 թվականին Ֆիլադելֆիայում ներդրվեց ադամանդ մշակելու տեխնոլոգիան` քար մշակող հատուկ մեքենայի միջոցով։ Հղկելը սկսեց կիրառվել միայն 1910 թվականին։ Այս տեխնոլոգիան օգտագործվում է մինչ օրս։
XX դարի առաջին կեսին Ատլանտյան օվկիանոսի ափին հայտնաբերվել է ալմաստի հանքավայր։ Իսկ 1961 թվականին մարդիկ առաջին անգամ ադամանդներ են գտել ծովի հատակից։
Ռուսաստանում նույնպես կան ադամանդի հանքավայրեր, բայց դրանք աննշան են։ Առաջին ուրալյան ադամանդը հայտնաբերել են 1829 թվականի հուլիսին Պերմի նահանգում: Այն հայտնաբերել է Պավել Պոպով անունով ճորտը, որն աշխատում էր Կրեստովոզդվիժենսկիի ոսկու հանքում:
XIX դարի վերջին Սիբիրի Մելնիչնայա գետում (Ենիսեյսկի մոտ) ևս հայտնաբերվել է ադամանդ։ XX դարի կեսերին Յակուտիայում՝ Վիլյուի գետում, ադամանդի հանքավայր է հայտնաբերվել։
Դրանից հետո ԽՍՀՄ-ում սկսեցին հայտնվել ադամանդի վերամշակման առաջին գործարանները։ 1963 թվականին Սմոլենսկում կառուցվել է ադամանդագործության ամենամեծ գործարանը, որը մինչև հիմա առաջատար ձեռնարկությունն է այդ ոլորտում։ Արդեն 20-րդ դարի վերջում հայտնաբերվել է ևս ադամանդի երկու հանքավայր՝ Գրիբի անունով և Լոմոնոսովի անունով։. Երկուսն էլ գտնվում են Արխանգելսկի մարզում։
