Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 10 վարչական շրջաններում և 9 մարզերում


«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ սեպտեմբերի 15-ին պլանային նորոգման աշխատանքների պատճառով Երևանի Կենտրոն, Արաբկիր, Քանաքեռ Զեյթուն, Նորք Մարաշ, Աջափնյակ, Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի 10:00–17:00 սահմաններում։

Նույն օրը անջատումներ կլինեն նաև մի շարք քաղաքներում և գյուղերում, ներառյալ Արարատ, Այնթափ, Նոր Խարբերդ, Վերին Արտաշատ, Մարմարաշեն, Մալիշկա, Հրազդան, Զովունի, Ձորաղբյուր, Վարդենիս, Վարդենիկ, Դիլիջան, Սևքար, Մեղրաշատ, Բավրա, Սարագյուղ, Կաղնուտ, Ագարակ, Եղվարդ, Ուժանիս, Խդրանց, Խոզնավար, Բարձրավան, Վահատուր, Սպիտակ և այլ բնակավայրեր։

Share This