-Shadow-Here--Shadow-Here- Հիմա էլ Ալմաթին է հոսանքազրկվել – ԱՄԲԻՈՆ NEWS

Հիմա էլ Ալմաթին է հոսանքազրկվել

Հոսանքազրկվել է Ալմաթի քաղաքը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Խափանումներ են տեղի ունեցել տեղի խոշորագույն Ջէկ-երից մեկում։ Չեն գործել լուսաֆորները։ Քաղաքում սկսվել են երթեւեկության հետ կապված խնդիրներ։ 400 ոստիկան կարգավորիչ է հանվել փողոցներ ղազախստանյան խոշորագույն քաղաքում երթեւեկությունը կարգավորելու համար։ Չի գործել մետրոն։ Այն անցել է պահեստային սնուցման։ Միայն ժամեր անց հնարավոր է եղել վերականգնել հոսանքամատակարարումը, այն էլ՝ մասնակի։ Իրավիճակը բավական ծանոթ է։ Օրեր առաջ նույն խնդրին բախվել էինք մենք։ Ասում են, թե իրանական էներգահամակարգի հետ կապված տատանումներն են եղել պատճառ, որպեսզի խափանումներ լինեն նաեւ հայկական էներգացանցում։ Ամենայն հավանականությամբ նույնպիսի մեկնաբանություն կհնչի նաեւ Նուր Սուլթանից։ Ռեգիոնալ էներգացանցը վտանգի տակ է հայտնվել ըստ էության, ու հարցը խիստ օրակարգային ու հրատապ է՝ որքանով ենք մենք պատրաստ նման խնդիրներին դիմակայելուն։ Ասում են, որ ամերիկա-իրանական առճակատման հետեւանքներն են։ Ամերիկացի հաքերները հարձակումներ են իրականացնում Իրանի էներգահամակարգի վրա։ Իհարկե լոկալիզացնել հնարավոր չէ Հայաստանի էներգահամակարգը, սակայն դեռ մնում է բաց այն հարցը, թե եթե խափանումներ Երեւանում ու Հայաստանում էլի կրկնվեն, ինչ այլընտրանք ենք ունենալու մենք։ Արդյոք ժամանակը չէ, որ Հայկական ԱէԿ-ը վերագործարկվի։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )