Հերոսների ընտանիքները միշտ եղել են մեր կուսակցության և պարոն Ծառուկյանի ուշադրության կենտրոնում.Պողոս Ստամբուլյան
Հերոսների ընտանիքները միշտ եղել են մեր կուսակցության և պարոն Ծառուկյանի ուշադրության կենտրոնում։Մենք մեր ծավալած գործունեության ընթացքում հատուկ վերաբերմունք և ուշադրություն ենք դարձնում հերոսների ընտանիքներին, հերոս տղաներին ովքեր Աստծո կամոք հետ են վերադարձել պատերազմից։ Այս անգամ ևս անտարբեր չկարողացանք անցնել հերոսածին մայրերի կողքով և մարտի ութի առթիվ փորձեցին մի փոքր անակնկալ անել իրենց։
Այս ամենը իրականացվեց Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ, ինչպես մնացած շատ անգամները։ Հատկանշական չէ նվերի չափը, կարևորը վերաբերմունքն է, հենց այսպես էին ասում հենց իրենք` հերոսածին մայրերը։ Ցավոք մեր երկրում ոչ բոլորն են ուշադրություն դարձնում հերոսների ընտանիքներին, բայց իրենք ամենաշատը ունեն դրա կարիքը։ Իրենք այս երկրին տվել են ամենաթանկը,իրենց որդիներին և մենք պարտավոր են լինել իրենց կողքին ամեն ժամ,ամեն օր։Պետական մակարդակով ոչ մի միջոցառում նվիրված հերոսների մայրերին։
Շնորհակալ եմ Պարոն Ծառուկյանին այս անգամ ևս հերոսների ընտանիքներին արժևորելու համար։

