
Արդեն 2 օր է ինֆորմացիոն արտահոսքը, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին պատրաստվում է ստորագրել երկրորդ կապիտուլյացիոն ակտը՝ոտքի է հանել քաղաքական ուժերին.ոմանք իսկապես սրտացավ են, իսկ ոմանք պարզապես նոյեմբերի 9-ին ընդառաջ քաղաքական դիվիդենտներ են հավաքում՝հերթական անգամ իրենց շոուով ժողովրդի ուշադրությունը տեղափոխում այլ ուղղություն։ Ի՞նչ է ստորագրվելու նոյեմբերի 9-ին, ինչո՞ւ հենց նոյեմբերի 9-ին, որ ավելի ցավո՞տ լինի։Ի՞նչ կարող ենք անել.հարցեր են, որ ցանկացած գիտակից և ազգային արժանապատվություն ունեցող հայ պիտի բարձրաձայնի և փողոցից իշխանության եկածներից պահանջի բացատրություն։ Խորհրդարանական ընդդիմությունը վերսկսում է հակակառավարական ցույցերը: աշնակության Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Երևանի քաղաքապետարանին տեղեկացրել է նոյեմբերի 9-ին և 10-ին ժ.18.00-20.30 Ազատության հրապարակում հավաքների անցկացնելու մտադրության մասին: Ի՞նչ տվեց այս ուժերի անցած տարվա նոյեմբերից սկսած Նիկոլի դեմ պայքարը, ոչինչ։Արդյունքը եղավ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նման խայտառակ ելքը։Հիմա փոխանակ կանխեն, բանակցեն, Նիկոլին ստիպեն, որ չգնա այդ ազգակործան քայլին՝կարծես թե քար են գցում Նիկոլի ջաղացին, որ ուշադրությունը այլ ուղղություն տեղափոխելով՝պարարտ հող են նախապատչաստում, որ Նիկոլը առանց օֆ քաշելու ստորագրի Հայաստանի պատմության վերջին փակված էջը