Հերթական թեժ խաղը «Սթեմֆորդ Բրիջում»․ «Չելսին» վերջին րոպեին 4-3 հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»

Լոնդոնյան «Չելսին» իր հարկի տակ կամային հաղթանակ տարավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ։

«Սթեմֆորդ Բրիջում»  «Չելսին» վերջին րոպեին հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»

Հաշիվը 4-րդ րոպեցին բացեց «Կապույտների» ավագ Քոնոր Գալագերը։ Այնուհետև Քոուլ Փալմերը 11 մետրանոցով հաշիվը կրկնապատկեց (19′)։

34-րդ րոպեին մանչեսթերյան ակումբի հարձակվող Ալեխանդրո Գառնաչոն (34′) կրճատեց հաշիվը։ Որից հետո «Յունայթեդի» ավագ Բրունու Ֆերնանդեշը գլխի հարվածով հաշիվը հավասարեցրեց (39′)։

67′-ին Գառնաչոն առաջ մղեց «Կարմիր սատանաներին»։

90’+10′-ին Քոուլ Փալմերը 11 մետրանոցով հաշիվը հավասարեցրեց։ Իսկ արդեն 90’+11′-ին անգլիացին անկյունայինի խաղարկումից հետո նորից գրավեց դարպասը՝ դառնալով հեթրիքի և առաջնության պատմության մեջ ամենաուշ հաղթական գնդակի հեղինակը։

Տեսանյութն այստեղ

Share This