Հեշտացվում է Ռուսաստանում ժամանակավոր կեցության իրավունք ստանալու կարգը

Հեշտացվում է Ռուսաստանում ժամանակավոր կեցության իրավունք ստանալու կարգը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով դյուրացվում է օտաերկրացիների առանձին խմբերի համար Ռուսաստանում ժամանակավոր բնակության թույլտվություն ստանալու կարգը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Ըստ այդ օրենքի, ժամանակավոր բնակության թույլտվության դիմումների դիտարկման ժամկետը 6 ամսից կրճատվում է 4-ի: Ժամանակավոր բնակության թույլտվություն կտրվի օտարերկրացի քաղաքացիների առանձին խմբերի՝ առանց հաշվի առնելու կառավարության քվոտան: Այդ կանոնը կտարածվի այն քաղաքացիների վրա, որոնք 1․ ծնվել են Ռուսաստանում, 2․ ամուսանցած են ՌԴ քաղաքացու հետ, 3․ հանդիսանում են հայրանակիցների՝ ՌԴ կամավոր տեղափոխմանն աջակցելու գծով պետական ծրագրի մասնակից, 4, ճանաչվել են որպես փախստական կամ 5․ ժամանակավոր ապաստան են ստացել Ռուսաստանում: Օրենքը նաեւ թույլատրում է մշտական բնակության թույլտվություն տրամադրելու ընթացակարգ։ Այժմյան դրությամբ, ընդհանուր կանոնի համաձայն այն տրամադրվում է 5 տարի ժամկետով։ Ընդլայնվում է նաեւ արտասահմանցի քաղաքացիների շրջանակը, որոնք կարող են կեցության իրավունք ստանալ առանց ժամանակավոր բնակության թույլտվություն ստանալու: Այդպիսիների շարքին են դասվում 1․ ՌՍՖՍՀ տարածքում ծնված և 2․ նախկինում ԽՍՀՄ քաղաքացիություն ունեցած քաղաքացիները, ինչպես նաև 3․ Ղրիմի ինքնավար հանրապետությունից արտաքսվածները և նրանց հարազատները: Կեցության իրավունք կարող են ստանալ նաև ՌԴ-ում ծնված երեխաները, որոնց արտասահմանցի ծնողներ են որդեգրել: Բացառություն են հանդիսանում բարձր մասնագիտական որակավորում ունեցողները եւ նրանց ընտանիքի անդամները, որոնք կեցության իրավունք են ստանում Ռուսաստանում իրենց աշխատանքի ընթացքում։ Բացի այդ, մասնավորեցվում է այն դեպքերի ցանկը, որոնց պարագայում ժամանակավոր բնակության թույլտվություն կարող է տրամադրեվել օտարերկրացի քաղաքացուն` առանց հաշվի առնելու կառավարության քվոտան:
