Հենրիխ Մխիթարյանը Երևանում ներկա է գտնվել Արտյոմ Սիմոնյանի հարսանիքին

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն օրերս Երևանում մասնակցել է Հայաստանի ընտրանու նախկին ֆուտբոլիստ Արտյոմ Սիմոնյանի և նրա ընտրյալի՝ Լիլիթի հարսանեկան արարողությանը։

Միջոցառումից տեսանյութ է հրապարակել Երևանի «Փյունիկի» ռուս պաշտպան Միխայիլ Կովալենկոն իր տիկտոկյան էջում։ Կադրերում երևում է, թե ինչպես է Մխիթարյանը ռեստորանում հետաքրքրվում Կովալենկոյի ինքնազգացողությամբ Հայաստանում և հաջողություն մաղթում նրան։

Արտյոմ Սիմոնյանն այժմ հանդես է գալիս Ռուսաստանի Առաջին լիգայի Վոլգոգրադի «Ռոտորի» կազմում։

Share This